Ապրիլի 11-ին Անթալիայում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, քննարկվել են հարաբերությունների հեռանկարները։
Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի հրավերի համար՝ ասելով, որ այս միջոցառումն աշխարհի առաջատար հարթակներից է միջազգային օրակարգի կարևոր հարցերի քննարկման համար։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։