Հետևեք մեզ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

12:33, 23 մայիս 2023
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մերժեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը` դադարեցնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

 

Նշենք, որ Hayastan.news-ը տեղեկացրել էր, որ այսօր Գագիկ Ծառուկյանին վերագրվող կաշառքի գործով դատական նիստի ժամանակ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին` վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` համարելով, որ քրեական հետապնդման վերաբերյալ հիմքերը բացակայում են:

 

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և որոշ ժամանակ անց վերադառնալով` հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է:
 
 
Դատարանը քննեց նաև Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը` որոշելով, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կշարունակվի կիրառվել գրավը որպես խափանման միջոց: