Հետևեք մեզ։

Ոսկու սրահը բացել է հայրս, ամուսնուս բիզնեսն էլ նոր չէ և բացարձակ եկամուտ չի բերում, վնասում է․ ՔՊ-ական Էմմա Պալյան

14:37, 11 ապրիլ 2025
Ոսկու սրահը բացել է հայրս, ամուսնուս բիզնեսն էլ նոր չէ և բացարձակ եկամուտ չի բերում, վնասում է․  ՔՊ-ական Էմմա Պալյան

Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ և չեմ կարող բիզնեսով զբաղվել, ես չգիտեմ՝ էդ մամուլի հրապարակումները որ տեսնում եք, ինչու դրա հետևից չեք գնում, որպեսզի պարզեք և ձեր գործընկերներին էլ ասեք, որ ճիշտ տեղեկություններ հրապարակեն։

Աս մասին 24News հարցին, թե հրապարակումներ կան, որ Էմմա Պալյանը ոսկու սրահ է բացել, սոցցանցերում շնորհավորել են իրեն, ասել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։

 «Իմ հայրը Գյումրիում 30 և ավելի տարիներ զբաղվում է ոսկերչությամբ և քաղաքի լավագույն ոսկերիչներից է։ Էդ բիզնեոսով սկսել է զբաղվել իմ հայրը և ինձ էլ  կարող են շնորհավորել որպես իմ հայրիկի դուստր։ Ես ԱԺ պատգամավոր եմ, և բիզնեոսվ զբաղվելու իրավունք չունեմ։ Ես դեռ ծնված չեմ եղել,երբ հայրս ոսկերիչ է եղել։ Գյումրիում բացվել է խանութ, որով զբաղվում է իմ հայրը, ես կամ ունեմ այնքանով, որքան որ իմ հայրիկի աղջիկն եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա բացել այդ խանութը, քանի որ տարիներ շարունակ զբաղվում էր ոսկերչությամբ, Էմմա Պալյանն ասում է․ «էս պահին է պահը հասունացել, հիմա է բացել»։

Հարցին, թե իր ամուսի՞նն ավտոլվացման կետ է բացել, ասաց․ «Նա վաղուց դա ուներ, տարածք է վարձակալած, որտեղ ինքը զբաղվում է դրանով։ Շատ ոչ եկամտաբեր բիզնես է, և խնդրում եմ, որ այլևս դրանով չզբաղվի, բացարձակ եկամուտ չկա այդ բիզնեսից, վնասում է և իրեն, և մեզ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները