Հետևեք մեզ։

Պուտինը կհանդիպի Թրամփի բանագնացի հետ, սակայն չարժե այս հանդիպումից որևէ առաջընթաց ակնկալել. Պեսկով

15:18, 11 ապրիլ 2025
Պուտինը կհանդիպի Թրամփի բանագնացի հետ, սակայն չարժե այս հանդիպումից որևէ առաջընթաց ակնկալել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հետ։

 

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Նրա խոսքով՝ Պուտինն ու Ուիտկոֆը կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. «Սա լավ հնարավորություն է Թրամփին Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցելու համար»

Պեսկովը նշել է, որ չարժե այս հանդիպումից որևէ առաջընթաց ակնկալել։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ սա Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​աշխատանքի շարունակությունն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները