Հետևեք մեզ։

Չեմ փոշմանում. Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվել է

15:29, 11 ապրիլ 2025
Չեմ փոշմանում. Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվել է

Վ️արչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվել է։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացրեց հրապարակեց արդարացման վերդիկտ` Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։

Հիշեցնենք` Երևանի Զեյթուն թաղամասի բնակիչ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսին իրենց բակում տեսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 9-րդ հարկի իր պատշգամբից խնձորը նետել էր նրա ուղղությամբ, որը Փաշինյանին չէր հասել։ Ալբերտ Առստամյանին առաջադրված էր «խուլիգանության» հոդվածով մեղադրանք։ 

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նա նշել է՝ չի փոշմանել արարքի համար. «Որ իրեն տեսնեմ, մի երկու բառ կասեմ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները