ԱԺ-ի միջանցքներից մեկն այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
Վստահ եմ՝ շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերված դրոշներն՝ իրենց խորհրդարանների ղեկավարների ստորագրություններով»,-գրել է նա և հրանարակել տեսանյութ: