Հետևեք մեզ։

Գեներալներ Արմեն Հարությունյանի և Մովսես Հակոբյանի գույքի վրա արգելանք է դրվել. «Փաստինֆո»

16:33, 11 ապրիլ 2025
Գեներալներ Արմեն Հարությունյանի և Մովսես Հակոբյանի գույքի վրա արգելանք է դրվել. «Փաստինֆո»

Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել  է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը. hայտնում է «Փաստինֆո»-ն:

 

ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։

 

Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։  Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները