Հետևեք մեզ։

«Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից». Շամիլ Այրիմ

17:34, 11 ապրիլ 2025
«Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից». Շամիլ Այրիմ

Թուրքիայի մեջլիսի Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը այժմ ավարտվում է։ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, դա անընդունելի է։ Որովհետև հեշտ չէ խաղաղության պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի այլ պետության նկատմամբ։ Մյուս կողմից, Մինսկի խումբը նույնպես պետք է լուծարվի»,-ասել է պաշտոնյան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները