Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես բանակցությունների մեկնարկից առաջ նշել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը լավ հնարավորություն է Թրամփին փոխանցելու ռուսական կողմի դիրքորոշումը։ Պեսկովի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերող հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռքսեղմումով և անգլերեն ավանդական ողջույնով է դիմավորել Ուիթկոֆին, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։