Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Մեկ անգամ ևս ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Թուրքիայում հանդիպել են Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը
18:25, 11 ապրիլ 2025