Հետևեք մեզ։

Քամու հետևանքով Եռաբլուրում այս ու այն կողմ են շպրտվել ծաղիկներն ու ծաղկամանները (տեսանյութեր)

18:33, 11 ապրիլ 2025
Քամու հետևանքով Եռաբլուրում այս ու այն կողմ են շպրտվել ծաղիկներն ու ծաղկամանները (տեսանյութեր)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի հրամանատարությունը հայտարարություն է տարածել.

«Նախապես ներողություն խնդրելով, ամենայն հարգանքով և չցանկանալով շիրմաքարերը նկարելով հոգեպես ճնշել որևէ մեկին, հրապարակում եմ տեսանյութեր, որտեղ հստակ երևում են Եռաբլուրում երեկ (10.04.2025) քամու հետևանքով արհեստական ծաղիկների, պլաստմասե ծաղկամանների այս ու այն կողմ շպրտված լինելը, որպեսզի պարզ լինի շատ հաճախ որևէ իրի կորստի պատճառը։

 

Պանթեոնի անձնակազմի և բարի կամքի դրսևորում ցուցաբերած մարդկանց միջոցով որևէ արհեստական ծաղիկ, ծաղկեփունջ կամ ծաղկաման այլ շիրմի մոտ տեղադրելն, այլ հարազատի կամ այցելուի կողմից նախաձեռնված՝ արդեն կոտրված քարի կամ ապակե ծաղկամանների կտորները հավաքելը և աղբաման նետելը չի համարվում հանցագործություն, գողություն, առիթ չէ ռազմական ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմինների հայտնվելու համար։

 

Պանթեոնի աշխատակազմը պատասխանատվություն է կրում միայն պետականորեն դրված գույքի (շիրմաքարի լրակազմի) համար, եթե վերջինիս վնասվելը կամ անհետանալը կապված չէ եղանակային պայմաններով կամ որևէ այլ արհեստածին հանգամանքով»։

Տեսանյութերը՝ այստեղ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները