Հետևեք մեզ։

Լիոնել Մեսին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է երևանյան «Թումո» կենտրոնի էջով (լուսանկար)

21:49, 11 ապրիլ 2025
Լիոնել Մեսին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է երևանյան «Թումո» կենտրոնի էջով (լուսանկար)

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջով։ Մեսիին այդ հարթակում հետևում է 505 մլն մարդ։

Նշենք, որ Թումոն ստեղծարար կենտրոն է։ Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում` դրանց կից տասնինը Թումո տուփերով։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Մանհայմում, Կոիմբրայում, Կիևում և Լիոնում: «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ:

Վերլուծական