Հետևեք մեզ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

19:54, 11 ապրիլ 2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։  

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին փոխգործակցության արդյունավետ ընթացքի և աջակցության մի շարք ծրագրերի հաջող իրականացման համար։

Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ուղղությունները, մասնավորապես, ՊԵԿ ենթակառուցվածքի արդիականացման, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման, նոր տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական փոխգործակցության պատրաստակամությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները