Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը:
Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ:
Հրդեհ՝ Սարի թաղի տներից մեկում. ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ
08:24, 12 ապրիլ 2025