Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այցելել է Օմանի մայրաքաղաք Մուսկատ՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ այսօր կայանալիք միջուկային բանակցությունների շրջանակում։
Նշենք, որ այս պահին Մուսկատում է նաեւ Սթիվ Ուիթկոֆը։
Սպասվում է, որ երկու կողմերն էլ առանձին հանդիպումներ կունենան Օմանի արտգործնախարարի հետ։
Հաղորդվում է, որ բանակցությունները կսկսվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։
Սրանք ամենաբարձր մակարդակի բանակցություններն են Թեհրանի և Վաշինգտոնի միջև 2018 թվականին միջուկային գործարքից Թրամփի դուրս գալուց հետո: