Հետևեք մեզ։

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

09:55, 12 ապրիլ 2025
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը: 

 
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։ 
 
 
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
 
 
Հաղորդվել է, որ հանդիպել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները