Հետևեք մեզ։

«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը իր նարատիվներով շփոթեցնելու փորձերը». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

13:08, 23 մայիս 2023
«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը իր նարատիվներով շփոթեցնելու փորձերը». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջազգային հանրությանը իր նարատիվներով շփոթեցնելու փորձերը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին արված մեկնաբանության մեջ:

 

«Այն, որ Հայաստանը դեռևս խրախուսում է Ադրբեջանի տարածք միջազգային առաքելություն ուղարկելը և խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությունը Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների հետ, համարվում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

 

Եթե ​​Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, ապա պետք է դադարեցնի նման միջամտությունները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։