Հետևեք մեզ։

Շախմատիստուհիներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

12:02, 12 ապրիլ 2025
Շախմատիստուհիներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մկրտչյանը 11-րդն է, Էլինա Դանիելյանը`18-րդը, Մարիամ Մկրտչյանը` 31-րդ, Աննա Խաչատրյանը` 32-րդը, Սուսաննա Գաբոյանը` 38-րդը, Մարիա Գևորգյանը` 76-րդը… 

Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

 

Վերլուծական