ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը հայտնվել է սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ, ովքեր պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավաբանորեն կասկածելի նախաձեռնությունը:
Այս խոսքերն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ԵԽԽՎ նախագահի հակաադրբեջանական տեսակետներին։
Նշենք, որ Թեոդորոս Ռուսոպուլոսը Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Alpha News թերթին տված հարցազրույցի ժամանակ։