Հետևեք մեզ։

Մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը

11:27, 12 ապրիլ 2025
Մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարը, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, առաջին անգամ ջրալցվում է:   

Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը։

Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։ 

Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները