Երկու առանցքային խոչընդոտների վերացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք կարծում ենք, որ այս անհրաժեշտ քայլերից հետո հավելյալ խոչընդոտներ չեն լինի երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման և ստորագրման համար», - հավելել է Բայրամովը։