Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո հակամարտություն չկա, բայց դե յուրե դեռ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր.
Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Լուծումը փաստաթղթի ստորագրումն ու հակամարտությունը դադարեցնելն է»,– ասաց Արարատ Միրզոյանը։