Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի Սահմանադրությունը։
Բայրամովը նշել է, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Երևանը պետք է Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագրի հղումները, որը, իբրև թե, տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Միրզոյանը պնդել է, որ միակ կառույցը, որը կարող է մեկնաբանել ՀՀ սահմանադրությունը, սա ՀՀ ՍԴ-ն է, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը անցյալ տարի որոշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշվելու են Ալմաթիի հռչակագրով։