Հետևեք մեզ։

Լուծումը մեզ համար ակնհայտ է․ պետք է ստորագրենք համաձայնագիրը, դադարեցնենք հակամարտությունը նույն օրը և լուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Արարատ Միրզոյան

12:25, 12 ապրիլ 2025
Լուծումը մեզ համար ակնհայտ է․ պետք է ստորագրենք համաձայնագիրը, դադարեցնենք հակամարտությունը նույն օրը և լուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը․ Արարատ Միրզոյան

Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստում կա կետ՝ մնացած հարցերը քննարկելու համար երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Ելույթ ունենալով Անթալիայի ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին։

Նախարարն ընդգծել է, որ դա չի ներառում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես հայտարարել են Բաքվում։

«Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելն է՝ կարգավորելով հարաբերությունները Բաքվի հետ։ Ժամանակն է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը, ամփոփեց նախարարը։

Լուծումը մեզ համար ակնհայտ է. Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով դադարեցնենք այս հակամարտությունը նույն օրը և լուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները