Վրաստանի համար խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը առաջնահերթություն է։ Այս մասին Անթալիայում ընթացող ֆորումի շրջանակում Հայաստանին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկման ընթացքում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա նշել է՝ այդ պատճառով ողջունում են առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, որը պատրաստ է տրամադրել բոլոր հնարավոր միջոցները մեր տարածաշրջանում երկխոսությունը հեշտացնելու համար»,-ասել է նա։