97 կգ քաշային ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ տարավ Էստոնիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ և դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։
Հաջորդ փուլում հայ ըմբիշը կհանդիպի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիի հետ։