Հետևեք մեզ։

Վստահ ենք՝ Վատիկանի իշխանությունները չեն կիսում համագումարի միակողմանի և սխալ մոտեցումները. Արամ Ա

14:12, 12 ապրիլ 2025
Վստահ ենք՝ Վատիկանի իշխանությունները չեն կիսում համագումարի միակողմանի և սխալ մոտեցումները. Արամ Ա

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է Վատիկանին՝ օրերս այնտեղ անցկացված «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» միջազգային համաժողովի համար:

«Արամ Ա-ն իր խորը ցավն ու ընդվզումն է հայտնել եւ հայտարարել, որ հիշյալ համաժողովի միակողմանի կազմակերպումը, հայ եկեղեցու հետ աղերս ունեցող նյութերի, հայ դասախոսների բացակայությունը, բացահայտ անարդարություն է պատմական ճշմարտության դեմ: Նամակի մեջ Արամ Ա-ն նաեւ հիշեցրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես ցեղասպանական քաղաքականության արդյունք: Միաժամանակ Նորին Սրբությունը, ընդգծելով Վատիկանի իշխանությունների դրական մոտեցումն Արցախի հայությանն առնչվող հարցերի նկատմամբ, ասել է՝ վստահ է, որ Վատիկանի իշխանությունները չեն կիսում հիշյալ համագումարի միակողմանի եւ սխալ մոտեցումները»,- նամակի բովանդակությունը հրապարակել են կաթողիկոսությունից:

 

Քայլեր կնախաձեռնվի․ Մայրն Աթոռն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը

Ահազանգ. Վատիկանի Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողով

Վերլուծական

Ամենաընթերցվածները