Հետևեք մեզ։

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաև քառորդ եզրափակչում

18:25, 12 ապրիլ 2025
ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաև քառորդ եզրափակչում

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով պարտության մատնեց Եվրոպայի արծաթե  մեդալակիր, Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին:

Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանն ուժերը կչափի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

 

Վերլուծական