Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև։
«Բանակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը»,- իրանական SNN պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։ Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական մակարդակով։