Հետևեք մեզ։

Գեղարքունիքում hայրը hայտնաբերել է 16-ամյա տղայի մшրմինը. shamshyan.com

20:33, 12 ապրիլ 2025
Գեղարքունիքում hայրը hայտնաբերել է 16-ամյա տղայի մшրմինը. shamshyan.com

Ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նշված քաղաքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա։

 

 

 

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

 


Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները