Հետևեք մեզ։

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

09:41, 13 ապրիլ 2025
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Երեւանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 11-ին Ժամը 19:50-ի սահմաններում Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

 

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից վարորդներից Ա Բալդրյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները