Մոսկվայում կայացել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովը, որի նպատակը նոր եվրասիական գաղափար ձևավորելն է:
Միջազգային համաժողովին մասնակից են դարձել մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ` քաղաքագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Տաջիկստանից: Համաժողովին ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Մուկուչյանը, աշխատանքներին մասնակցել է նաև «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:
Իր խոսքում Իվետա Տոնոյանը համաժողովը խորհրդանշական է համարել, քանի որ տեղի է ունենում Հաղթանակի 80-ամյա հոբելյանին ընդառաջ.
«Բազմաթիվ պետություններ համախմբվել են հենց այս գաղափարի շուրջ, քանզի այդ հաղթանակը բոլորինս է, և ինչպես պարոն Ծառուկյանը նշել է, դա բոլորի հաղթանակն է, և այդ հաղթանակը պետք է նշենք բոլորս: Կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումների կարևորությունը կայանում է նրանում, որ անկախ տարբեր երկրների կառավարությունների միջև եղած հակասություններից, ժողովրդի բարեկամությանը դրանք չպետք է խանգարեն»:
Արման Աբովյանն իր խոսքում նշել է, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի խորքային հասկանալ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական տարածաշրջանում:
Մանրամասն` տեսանյութում.