Հետևեք մեզ։

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտին

20:03, 13 ապրիլ 2025
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտին

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտից: Պատճառը ճակատի վնասվածքի այտուցվածությունն է:

 

Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված  հավաքի ընթացքում օլիմպիական չեմպիոնը ճակատի վնասվածք էր ստացել:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը NEWS.am Sport-ին հայտնել էր, որ օլիմպիական չեմպիոնի ճակատին 4 կար էին դրել: Նախորդ օրվա նախնական գոտեմարտերից հետո Արթուր Ալեքսանյանի վնասվածքն այտուցվել է: Բժիշկների խորհրդով, Եվրոպայի 7-ակի չեմպիոնի բրոնզե մեդալի գոտեմարտին չի մասնակցի:

Վերլուծական