Հետևեք մեզ։

Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ-ում

08:41, 14 ապրիլ 2025
Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ-ում
Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ տարածքում։
 
Նշվել է, որ նրանցից մեկը՝ Մարիուս Պրունյանուն Լատվիայով, ռումբեր էր բերել ՌԴ ահաբեկչություններ իրականացնելու համար։ 
 
«Պարզվել է, որ 2022-2023 թվականներին Պրունյանուն ՌԴ ԶՈւ–ի դեմ մարտական գործողությունների է մասնակցել հատուկ գործողությունների ուժերի հատուկ միջոցառումների կենտրոնի (զորամաս A1737) և Ուկրաինայի զինված ուժերի Ինտերնացիոնալ լեգեոնի (զորամաս 3449) կազմում ԴԺՀ–ի Բախմուտի շրջանում»,- նշում է ԱԴԾ–ն։
 
Նշվում է, որ ԱԴԾ Քննչական վարչությունը քրեական գործեր է հարուցել Պրունյանուի նկատմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահպանման և փոխադրման հոդվածների հատկանիշներով։
 
ԱԴԾ-ն ձերբակալել է նաև Եվգենի Քուրդօղլուին. նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պատրաստվում էր պայթեցնել ջրի պոմպակայանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները