Հետևեք մեզ։

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, վիրավոր կա

08:50, 14 ապրիլ 2025
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի: 

Բժիշկները Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Վերջինն ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները