Հետևեք մեզ։

Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է. Մամիջանյան

14:16, 23 մայիս 2023
Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է. Մամիջանյան

Երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք ասել ենք մեկ տարի առաջ, ապացուցել ենք կես տարի առաջ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

«Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ես կարող եմ խոսել Հանրապետականի և «Պատիվ ունեմ»-ի անունից, մեր համար պայքարը որպես այդպիսին չի էլ դադարել։ Ինչ վերաբերում է անելիքներին՝ սա քաղաքական ուժի կամ գործչի պայքար չէ: Սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, որ գոնե երեկվա՝ ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո, չենք լսի էլի կասկածով լի հայտարարություններ»,- ասաց Մամիջանյանը։

 

Մամիջանյանը նշեց՝ յուրաքանչյուր հայ պետք է որոշում կայացնի՝ պատմության որ կողմում է՝ ճի՞շտ, թե՞ սխալ։

 

Դիտարկմանը, որ Փաշինյաննն, ըստ էության, կատարեց ԱԼիևի պահանջը՝ ասելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Մամիջանյանը արձագանքեց. «Ես իրենից մեկ բառակապակցություն ունեմ լսելու՝ հրաժարականի հայտարարությունը: Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է, ուղղակի տարբեր բռնապետեր աշխարհի պատմության ընթացքում տարբեր ձևով են գնացել։ Փաշինյանին խորհուրդ կտամ մի հատ բացի, նայի, թե որ բռնապետը ոնց է գնացել ու ընտրի իր ճակատագիրը»։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ