Հետևեք մեզ։

Եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ն, դա կարող է հանգեցնել տնտեսական կապերի ցավոտ վերանայմանը․ Գալուզին

08:56, 14 ապրիլ 2025
Եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ն, դա կարող է հանգեցնել տնտեսական կապերի ցավոտ վերանայմանը․ Գալուզին

Ռուսաստանը չի նախատեսում Հայաստանին բացառել Եվրասիական տնտեսական միությունից՝ չնայած Եվրամիությանը մերձենալու ցանկությանը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով վերջերս Երեւանում ընդունված օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։

 

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր չէ ոտնահարել Հայաստանի շահերը՝ հաշվի առնելով նրա դաշնակցային կարգավիճակը, ռազմավարական գործընկերությունը և ապրանքաշրջանառությունը, որը 2023 թվականին հասել է 12 միլիարդ դոլարի։

 

«Երևանն, ըստ երևույթին, պետք է ընտրի՝ կա՛մ եվրաինտեգրման ճանապարհը, կա՛մ ԵԱՏՄ-ի հետ շարունակական համագործակցությունը, որն արդեն իսկ երկրին բերել է շոշափելի տնտեսական արդյունքներ»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ տարում մեծապես եվրասիական համագործակցության շնորհիվ աճել է 6%-ով։

 

«Սա ավելի շատ գաղափարախոսություն է, քան տնտեսագիտություն, նույնիսկ հիմա ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ փոքր է, քան Ռուսաստանի հետ առևտուրը»:

 

Նրա կարծիքով, եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ն, դա կարող է հանգեցնել առկա տնտեսական կապերի ցավոտ վերանայմանը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Երևանը դեռևս դուրս չի եկել ԵԱՏՄ կառույցներից և ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ միջոցառումներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները