Հետևեք մեզ։

Ավինյանը գործուղման մեջ է. հայտնի է՝ քաղաքապետը երբ կընդունի «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին

09:32, 14 ապրիլ 2025
Ավինյանը գործուղման մեջ է. հայտնի է՝ քաղաքապետը երբ կընդունի  «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին

Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել ենԱնաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին:  Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա հաղորդել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գործուղման մեջ է։

«Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,-գրել է Կոստանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները