Հետևեք մեզ։

Վրաստանի խորհրդարանը սկսում է որոշ քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելող օրինագծի քննարկումը

10:28, 14 ապրիլ 2025
Վրաստանի խորհրդարանը սկսում է որոշ քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելող օրինագծի քննարկումը

Վրաստանի խորհրդարանը սկսել է օրինագծի քննարկումը, որն արգելում է որոշ քաղաքական կուսակցությունների գործունեությունը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փոփոխություններ է ներկայացրել «Քաղաքական միավորումների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։

Նախագծի նախնական քննարկումն ընթանում է ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովում։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարող է արգելել այն քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք փորձում են պետական ​​հեղաշրջում, բռնության կոչեր են անում, խարխլում են անկախությունն ու տարածքային ամբողջականությունը կամ ստեղծում են զինված խմբավորումներ։

Մոտ օրերս պարզ կդառնա, թե նոր օրենքի նախագիծը որ կուսակցությունների վրա է առավելապես տուժելու։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները