Արցախցիները բողոքի ցույց են անում ԱԳՆ շենքի մոտ։
«Եթե ճնշում չենք գործադրում, դա մեկնաբանում են որպես Արցախյան էջի փակում»,- ակցիայի ժամանակ ելույթ ունենալիս՝ ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է՝ իրավիճակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։
«Դիվանագետներն ասում են՝ ի՞նչ սպասենք, եթե Հայաստանի օրակարգում այդ հարցերը չկան։ Ուստի առաջին հերթին պետք է ՀՀ իշխանություններից պահանջել»,- ասել է նա։
Բեգլարյանը հրապաարկել է պահանջները, որոնք են․
Արցախցիների հավաքական վերադարձի կազմակերպում,
Հայ գերիների ազատում,
Արցախի մշակութային ժառանգության և սեփականության պաշտպանություն,
Պետական դիմում Միջազգային քրեական դատարան,
Միջազգային դատական գանգատներից չհրաժարում,
ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարում։