Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է, այդ կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, սակավաթիվ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«ՊՆ լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Այս պահին կուտակումներ չկան»,- ասել է նա
Ըստ փոխնախարարի՝ ՀՀ Զինված ուժերն իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը։
«Առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է, առաջնագծում հարաբերական կայուն իրավիճակ է»․- ասել է նա: