Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարման մասին։
«Շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Հուսով եմ՝ եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որ կարողանա դիտարկել ու զսպել լարվածությունը:
Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալված բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», - ասել է նախարարը: