Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի նախագահ Մուհամեդ Ալ Մուամարը պատմել է աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցության մանրամասների մասին, գրում է Armsport-ը։
«Կրիշտիանուի հետ պայմանավորվածություն ունենք ոչ միայն որպես ֆուտբոլիստ։ Մենք ստացանք նրա կոմերցիոն իրավունքները, որոնք կակտիվանան մրցաշրջանի վերջում։
Դրանք ազդեցություն կունենան տուրիստական կողմի վրա և շատ ավելին։ Ես միշտ ասում եմ «Ալ-Նասրի» խաղացողներին՝ անել հնարավորը, քանի որ այժմ մեր հանդիպումները հեռարձակում են ավելի քան 50 հեռուստաալիքներ»,- ակումբի ղեկավարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ռոնալդուն այս տարվա սկզբին է տեղափոխվել «Ալ Նասր»: Սաուդյան Արաբիայում նա տարեկան 200 միլիոն եվրո է վաստակում։