Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոնի հայտարարությանը տարածաշրջանում լարվածության վերաբերյալ։
ԱԳՆ պաշտոնյան «X»-ի իր էջում նշել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը և նրա երկարամյա հակաադրբեջանական դիրքորոշումը չեն համընկնում ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոնի մտահոգություններին տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ։
«Թեև խաղաղության համաձայնագրի ավարտը կարևոր իրադարձություն է, դրա ստորագրումը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերացում և արտաքին միջամտության վերացում, հիմնականում Ֆրանսիայի կողմից, որը ծառայում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»,- գրել է նա։