Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Խնածախի մշակույթի տան գնդակոծման վերաբերյալ։
«Հայաստանի տարածած տեղեկատվությունը իրական հիմք չունի, կեղծ է և ամբողջությամբ ապատեղեկատվության»,-նշել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Նշում են, թե «այդ ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել»։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում խաղաղ բնակչության և օբյեկտների վրա։ Մեր բանակը միայն համարժեք հակաքայլեր է ձեռնարկում հայկական զինված ուժերի սադրանքների դեմ, որոնք գնդակոծում են մեր դիրքերը»,-նշել են ՊՆ-ից։