Հետևեք մեզ։

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

14:05, 14 ապրիլ 2025
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Արձագանքելով քաղաքացու ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Արդյունքում հաստատվել է, որ կառույցն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
 
Մասնավորապես՝
  • սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերեսներ, գտնվել են ոչ նորոգ վիճակում,

 

  • առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
  •  
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները