Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց և բաշխեց Գյումրու նորընտիր ավագանիների մանդատները։
Ըստ այդմ` պարզ դարձավ, որ «Իմ հզոր համայնքը» կուսակցության 3 ավագանու անդամների կազմը` նրանք են` հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Հայաթ պրոդոքշենի» պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը և Սուսաննա Մոսոյանը, որը փոխարինեց մանդատից հրաժարված, գյումրեցի վաստակավոր նկարչուհի Սուսաննա Մկրտչյանին։