Հետևեք մեզ։

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու «Եվրանեսթ»-ի համանախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

15:42, 14 ապրիլ 2025
ՀՀ ԱԺ փոխնախագահն ու  «Եվրանեսթ»-ի համանախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

 

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:

 

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները