Հունական բանակը պատրաստ է 5 րոպեում հակազդել Թուրքիային։ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուփիսը Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումի ընթացքում իր ելույթում տարածաշրջանում Թուրքիայի քայլերը բնութագրել է որպես սպառնալիք։
Նա հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի միջամտելու:
«Մենք պատրաստ ենք 5 րոպեի ընթացքում հակազդել Թուրքիային»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիան «ամեն օր փորձում է ռևիզիոնիստական մոտեցմամբ տարբեր հարցեր բարձրացնել»: