Հետևեք մեզ։

Իգդիրում հայտնաբերվել է Հայաստանի հետ սահմանին անհետ կորած թուրք երիտասարդի դին

16:15, 14 ապրիլ 2025
Իգդիրում հայտնաբերվել է Հայաստանի հետ սահմանին անհետ կորած թուրք երիտասարդի դին

Իգդիրի տարածքում Արաքս գետում հայտնաբերվել է Հայաստանի հետ սահմանին անհետ կորած 28-ամյա Իսմայիլ Ադիրի դին, հայտնում է guvengazetesi-ն։  

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայից չորս երիտասարդ փորձել էր ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։

 

Նրանցից մեկին Արաքսի հոսանքը քշել էր, մյուսները վերադարձել էին թուրքական ափ և ահազանգել կատարվածի մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները